«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն խոստովանել է, որ ունի երկու ֆուտբոլային կուռք, որոնք նախկինում խաղացել են միլանյան ակումբի կազմում:
«Ես ունեմ երկու ֆուտբոլային կուռք, որոնց ես կցանկանայի հանդիպել: Նրանք Ռոնալդոն և Ադրիանոն են: Եթե ես հնարավորություն ունենայի խոսել նրանց հետ, դա ինձ համար անհավատալի իրադարձություն կլիներ:
Չգիտեմ `կարո՞ղ եմ անել այն, ինչ նրանք արել են «Ինտերի» համար, բայց իմ նպատակն է շատ աշխատել, աճել և հնարավոր ամեն ինչ անել այս ակումբին օգնելու համար»,- մեջբերում է Լուկակուին Football-italia-ն:
Նախկինում Լուկակուն խոստովանել էր, որ միշտ երազել է խաղալ միլանյան ակումբի կազմում: