Լա Լիգայի 20-րդ տուրում հանդիպեցին առաջնության ետնապահներից երկուսը․ «Էսպանյոլը» սեփական հարկի տակ ընդունեց «Մալյորկային» և հաղթեց նվազագույն հաշվով՝ 1։0։ Համդիպման միակ գոլը խփեց «Էսպանյոլի» նորեկ Ռաուլ դե Թոմասը։
Այս հաղթանակից հետո կատալոնական ակումբը բարձրացավ մրցաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնական՝ իր ակտիվում ունենալով 18 միավոր։ Նույնքան իավոր ունի նաև «Մալյորկան»: