Բունդեսլիգայի 21-րդ տուրի Մունխենգլադբախի «Բորուսիա» — «Քյոլն» հանդիպումը հետաձգվել է եղանակային պայմանների պատճառով: Հանդիպման չեղարկման պատճառը դարձել է «Սաբինա» հզոր ցիկլոնը:
Ցիկլոնի անցման կապակցությամբ չեն բացառվում երկրի հյուսիսում ջրհեղեղները և Էլբա գետերում և Հյուսիսային ծովում ջրի մակարդակի բարձրացումը:
Երեկ, վատ եղանակի պատճառով, Նիդերլանդների առաջնության կիրակնօրյա հանդիպումները ևս չեղյալ էին հայտարարվել։
Նշենք, որ քիչ առաջ եղանակային ծայրահեղ պայմանների և աշխատակիցների անվտանգության շահերից ելնելով՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի այսօրվա հանդիպումը «Մանչեսթր Սիթիի» և «Վեսթ Հեմի» միջև ևս հետաձգվել է: Այդ մասին հայտնել է մանչեսթերյան ակումբի մամուլի ծառայությունը։