Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստները բավական հետաքրքրիր մարզում են ունեցել, հաղորդում է Marca-ն:
Թիմի գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը՝ Անտուան Գրիզմանին, Նելսոն Սեմեդուին և Սամուել Ումտիտիին ստիպել է փակ աչքերով անցկացնել մարզումը:
Ըստ Սետյենի, դա պետք է բարելավի ֆուտբոլիստների կորդինացիան և ազատ տարածություններում կողմնորոշվելու ունակությունը:
Հիշեցնենք, որ Լա Լիգայի 23-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» կմրցի «Բետիսի» հետ: Հանդիպման մեկնարկը՝ 24:00-ին: