Մյունխենի «Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայները հերքել է այն լուրերը, որ ակումբը հետաքրքրված է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ծառայություններով, հաղորդում է Heiner.tz -ը:
«Թերթերում շատ անուններ են հայտնվում և դա հասկանալի է, բայց նա շատ ծեր է մեզ համար: «Բավարիային» նոր, երիտասարդ անուններ են պետք, ովքեր թարմություն կհաղորդեն մեր խաղին»,-ասել է Հայները
Հիշեցնենք, որ այս շաբաթ Ռոնալդուն դարձավ 35 տարեկան: Պորտուգալացի հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 27 հանդիպում և դարձել՝ 22 գոլի հեղինակ: