Աշխարհի երրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը Facebook-յան իր էջում գրառում է կատարել՝ խոսելով երեկ Քեյփ Թաունում կայացած բարեգործական խաղի մասին։
«Ի՜նչ անմոռանալի երեկո էր։ Մենք հավաքեցինք 3, միլիոն դոլար տարածաշրջանի անապահով երեխաների համար, սահմանեցինք հաճախելիության ռեկորդ 51 հազարից ավել երկրպագուներով, ու այնքա՜ն զվարճացանք։ Շնորհալալ եմ երեք ոգեշնչող բարեգործներին՝ Ռաֆային, Բիլին ու Տրեվորին կիսելու համար այս էմոցիոնալ պահերը։ Շնորհակալ եմ այն հարյուրավոր մարդկանց, ովքեր կազմակերպել էին Աֆրիկայի համար այս խաղը ու ստեղծել էին բարձր մակարդակի իրադարձություն։ Բայց ամենից շատ շնորհակալ եմ Հարավային Աֆրիկային, Քեյփ Թաունին ձեր ճնշող, մեծ աջակցության համար և կարիքավորների համար փոփոխություններ կատարելու համար»,-գրել է Ռոջերը։
Հիշեցնենք, որ հանդիպմանը ներկա են եղել 51 954 հանդիսական, ինչը համաշխարհային ռեկորդ է թենիսի հանդիպման համար։