Վանաձորի «Լոռին» հայտարարել է հերթական տրանսֆերի մասին: Թիմին է միացել հայ կիսապաշտպան Սարգիս Շահինյանը։
Շահինյանի վերջին ակումբը եղել է «Ալաշկերտը»։Հայաստնաի Բարձրագույն խմբի առաջնություններում նա մասնակցել է 115 հանդիպման: Դարձել է Հայաստանի կրկնակի գավաթակիր եւ կրկնակի սուպերգավաթակիր։ Սարգիսը հանդես է եկել նաև Հայաստանի Մ-17, Մ-19 եւ Մ-21 հավաքականներում։
Շահինյանի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր։