Անգլիական «Տոտենհեմի» պաշտպան Դենի Ռոուզը, որն այժմ վարձավճարով հանդես է գալիս «Նյուքասլի» կազմում, խոսել է իր տեղափոխության պատճառների մասին.
«Ես զգում էի, որ Մոուրինյոն ինձ չէր տալիս խաղալու հնարավորություն, բայց ես ցանկանում էի հանդես գալ նրա գլխավորությամբ: Նրա նշանակվելուց մեկ ամիս անց ես գիտեի, որ չեմ խաղալու: Դժվար էր մարզվել՝ գիտակցելով, որ դաշտ դուրս չես գալու»,-ասել է Ռոուզը:
Ռոուզի վարձակալությունը սահմնանված է մինչև մրցաշրջանի ավարտը: Նրա պայմանագիրը սահմանված է մինչև 2021 թ-ի ամառ, իսկ տրանսֆերային արժեքը 20 մլն եվրո է:
ԱՊԼ-ի այս մրցաշրջանում «Տոտենհեմի» կազմում Ռոուզը մասնակցել է 1 հանդիպման: