Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության 1/4 եզրափակչում Սերխիո Ռամոսը անձնական վիրավորանք է հասցրել Մարտին Էդոգորին: Այս մասին հայտնում է El Chiringuito-ն:
Աղբյուրի հաղորդմամբ, դրվագներից մեկում 21-ամյա խաղացողը խախտել է խաղի կանոնները Ռամոսի նկատմամբ, իսկ իսպանացին պատասխանել է հետևյալ կերպ.
«Է՛յ, Էդեգոր, դու շան տղա ես»:
Հիշեցնենք, որ այդ խաղում «Ռեալը պարտվեց 3-4 հաշվով ու դուրս մնաց հետագա պայքարից: Նորվեգացին «Ռեալ Սոսիեդադում» խաղում է վարձակալական հիմունքներով: Նրա տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ռեալին»: