Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին հարձակվող Պիտեր Կրաուչի խոսել է թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի մասին։
«Կարծում եմ՝ Մոուրինյուն, որին մենք հիմա տեսնում ենք, այն հին Մոուրինյուն է։
Վստահ եմ, որ դուք տեսել եք նրա արձագանքը «Ման․ Սիթիի» դեմ խաղում (2-0): Դա հենց այն Մոուրինյուն է՝ թատերական ու մարտական։ Գիտեմ, որ նա շատերին դուր չի գալիս։
Հին Ժոզեն վերադարձել է։ Հիշե՛ք այն մարդուն, ում տեսնում էիք «Մանչեսթեր Յունայթեդում»։ Նա հոգնած էր երևում «Օլդ Թրաֆորդում» առաջին իսկ օրվանից»,-Կրաուչի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։