«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը հայտարարել է, որ թիմի նորեկ Օդիոն Իգալոն ակումբի հետ չի մեկնի Իսպանիա՝ հավաքի:
«Իգալոն կմնա Մանչեսթերում, քանի որ նա Անգլիա է եկել վերջին 14 օրվա ընթացքում ու փաստ չէ, որ մեզ հետ Իսպանիա գալուց հետո, նրան թույլ կտան վերադառնալ Անգլիա, քանի որ վիրուսի պատճառով այս պահին կա նման օրենք: Իգալոն կմարզվի անհատապես, նա ավելի շատ ժամանակ կանցկացնի ընտանիքի հետ ու կծանոթա Անգլիային: Դա հիմա շատ կարևոր է: Իհարկե, լավ կլիներ, որ այս ընթացքում նա ծանոթանար խաղընկերների հետ, բայց մենք չենք կարող ռիսկի դիմել»,-ասել Սուլշերը: