Իսպանիայի Պրիմերայի 23-րդ տուրի շրջանակում «Վալյադոլիդը» ընդունել էր «Վիլյառեալին»։ Հանդիպումն անցկացվեց Վալյադոլիդի «Խոսե Սորիլիա» մարզադաշտում և ավարտվեց 1-1 հաշվով։
Խաղի հաշիվը բացեցին տանտերերը։ Ռուբեն Ալկասարը աչքի ընկավ 15-րդ րոպեին։ Երկրորդ կեսի մեկնարկում հաշիվը հավասարեցրեց «Վիլյառեալի» հարձակվող Խերար Մորենոն։
Այս արդյունքից հետո «Վիլյառեալը» միավորների քանակը հասցնում է 35-ի ու 7-րդն է մրցաշարային աղյուսակում։ «Վալյադոլիդը» 26 միավորով 15-րդն է։