Իտալիայի Ա Սերիայի 23-րդ տուրի շրջանկում «Ատալանտան» մրցակցի հարկի տակ հաղթեց «Ֆիորենտինային»(1:2): Թիմի գլխավոր մարզիչ Ջանպիերո Գասպերինին մեկնաբանել է հանդիպման արդյունքը, տեղեկացնում է Sky Italia-ն:
«Մենք կարևոր 3 միավոր վաստակեցինք: Այս ստադիոնում մենք 27 տարի չէինք կարողանում հաղթել: Բացի այդ, առաջինը գնդակ բաց թողեցինք, բայց տղաները կարողացան շրջել խաղի ընթացքը:
Մենք հավատում էինք մեր ուժերին և կարողացանք հաղթանակ տոնել»,-ասել է Գասպերինին:
Այսպիսով, Գասպերինիի գլխավորած թիմը վաստակեց 42 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնական: «Ֆիորենտինան»՝ 25 միավոր ունի և գտնվում է 14-րդ հորիզոնականում: