«Բարսելոնան» փնտրում է փոխարինող՝ վնասվածք ստացած Լուիս Սուարեսին: «Կապտանռնագույնների» դիտակետում է հայտնվել «Սարագոսայի» հարձակվող Լուիս Սուարեսը: Այո՛, նա այլ Լուիս Սուարես է:
Կատալոնյան ակումբն արդեն կապ է հաստատել 22-ամյա կոլումբացու հետ: «Բարսելոնան», չնայած տրանսֆերային պատուհանի փակ լինելուն, կարող է խաղացող ձեռք բերել իսպանական լիգաներից:
Այս պարագայում խնդիրը նրանում է, որ Սուարեսի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ուոտֆորդին»: