Իտալիայի Ա Սերիայի 23-րդ տուրի շրջանկում «Ատալանտան» մրցակցի հարկի տակ հաղթեց «Ֆիորենտինային»(1:2):
Հանդիպման առաջին գոլի հեղինակ դարձավ Ֆեդերիկո Կիեզան, ով 32-րդ րոպեին բացեց հաշիվը:
Երկրորդ խաղակեսի մեկնարկում Դուվան Սապատան խփեց պատասխան գնդակը, իսկ 72-րդ րոպեին Ռուսլան Մալինովսկին հաղթանակ պարգևեց «Ատալանտային»:
Այսպիսով, Գասպերինիի գլխավորած թիմը վաստակեց 42 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնական: «Ֆիորենտինան»՝ 25 միավոր ունի և գտնվում է 14-րդ հորիզոնականում: