Ֆորմուլա 1-ի օրացույցը կարող է փոփոխություններ կրել Չինաստանում կորոնավիրուսի համաճարակի բռնկման հետ կապված, հայտնում է SpeedWeek-ը:
Չինաստանի Գրան պրին Շանհայում նախատեսված է ապրիլի 16-19-ը, բայց կարող է տեղի ունենալ սեպտեմբերին Սոչիում կայանալիք մրցաշարի փոխարեն (սեպտեմբերի 24-27): Այս դեպքում Ռուսաստանի Գրան պրիի հանդիպումը տեղի կունենա ապրիլին: Միևնույն ժամանակ, Ռուսաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան դեռ պաշտոնական դիմում չի ստացել ամսաթվերի փոխանակման վերաբերյալ:
Ըստ հաշվարկների, վարաքվածների թիվը Չինաստանում կազմում է գրեթե 15 հազար մարդ: Երկրի իշխանությունները դադարեցրել են Չինաստանում անցկացվող բոլոր մարզական իրադարձությունները: