Իտալական «Ֆիորենտինայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին ապաքինվել է վնասվածքից և շուտով կկարողանա լիարժեք մարզումներ անցկացնել, հաղորդում է Sky Italia-ն:
Բժիշկները հեռացրել են նրա ոտնաթաթին ամրացված ամրակները և 36-ամյա ֆուտբոլիստը սկսել է վերականգնողական մարզումներ անցկացնել:
Նշվում է, որ շուտով Ռիբերին պատրաստ կլինի խաղադաշտ վերադառնալուն:
Հիշեցնենք, որ նա վնասվածք էր ստացել Ա Սերիայի «Լեչեի» դեմ հանդիպման ժամանակ:
Իտալիայի Ա Սերիայի այս մրցաշրջանում Ռիբերին մասնակցել է 11 հանդիպման և դարձել 2 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ: