«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է իր թիմի` Իսպանիայի Գավաթի 1/4 եզրափակչում «Ռեալ Սոսյեդադից» կրած պարտությունը (3:4).
«Սա ֆուտբոլ է: Երբեմն գործերն այնպես չեն դասավորվում, ինչպես` պետք է: Բարդ խաղ էր, բայց մենք մինչև վերջ պայքարեցինք: Նույնիսկ երբ հաշիվը 1:4 էր, մենք հավատում էինք մեզ: Մենք շատ սխալներ թույլ տվեցինք, իսկ մրցակիցը լավ էր խաղում: Տխուր եմ, բայց եղածը եղած է: Մենք պետք է մտածենք ապագայի մասին:
Սա իմ վատագույն օրը չէր «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում: Խաղի առումով` ոչ, բայց արդյունքի առումով` այո: Դժվար է տանը 4 գոլ բաց թողնել, բայց մենք ոչինչ չենք կարող փոխել: Կշարունակենք խաղալ մեր ֆուտբոլը: Մրցաշրջանի ընթացքում լինում են բարդ հանդիպումներ, իսկ մրցակիցն այսօր արժանի էր հաղթանակի»,- Զիդանի խոսքերն է փոխանցում AS-ը: