Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի ավագ Տիագո Սիլվան ցանկանում է մնալ ակումբում, հաղորդում է L’Equipe-ը:
35-ամյա ֆուտբոլիստը մտադիր է երկարաձգել պայամանագիրը և մնալ ՊՍԺ-ում մինչև 2020 թվականը:
Հաղորդվում է, որ փարիզյան ակումբը չի ցանկանում նոր պայմանագիր առաջարկել Սիլվային ու մտադիր է բաժանվել նրանից:
Հավելենք, որ Սիլվան ՊՍԺ է տեղափոխվել 2012 թվականին: Ֆրանսիայի այս մրցաշրջանում նա մասնակցել է 19 հանդիպման: