Gazetta dello Sport, The Sun, Goal… Միջազգային մամուլում վերջին ժամերին շրջանառվում է Մեսսիի նկատամամբ «Յուվենտուսի» կողմից հետաքրքրվածության մասին։
Իտալական գրանդից բացի հայտնվել են ևս երեք հավակնորդներ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի տրանսֆերը ձեռք բերելու համար: Այդ մասին հայտնում է Gazzetta Dello Sport-ը։ «Ինտերը», ՄՅՈւ-ն և ՊՍԺ-ն կատալոնական ակումբը լքելու դեպքում պատրաստ են Մեսսիին աստղաբաշխական աշխատավարձ։
Ավելի վաղ, ESPN-ը հայտնում էր, որ «Մանչեսթեր Սիթին» վստահ է, որ անգլիական ակումբը Մեսսիի համար կարիերայի առաջնային տարբերակ կլինի, եթե նա հեռանա «Բարսելոնայից»: Ֆուտբոլիստը լավ հարաբերություններ է պահպանում «Մանչեսթեր Սիթիի» մարզական տնօրեն Չիկի Բեգիրիստայնի, թիմի գործադիր տնօրեն Ֆերան Սորիանոյի և գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ:
Մեսսիի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականի հունիսը: Միևնույն ժամանակ, ըստ ESPN-ի, համաձայնագիրը պարունակում է մի կետ, որի համաձայն հարձակվողը կարող է անվճար հեռանալ թիմից այս մրցաշրջանի ավարտին: