Անգլիական «Տոտենհեմի» արգենտինացի ֆուտբոլիստ Ջովանի Լո Չելսիոն խոսել է թիմի ցուցադրած խաղի մասին, տեղեկացնում է Daily Mail-ը:
«Թիմը դեռ կազմավորման փուլում է: Մենք լսում ենք մարզչի առաջադրանքները և փորձում ենք կատարել դրանք:
Մոուրինյուին ժամանակ է հարկավոր: Մի փոքր սպասեք և կտեսնեք, թե նա ինչպիսի թիմ կստեղծի», ասել է արգենտինացին:
Հիշեցնենք, որ «Տոտենհեմը» ԱՊԼ-ի այս առաջնությունում վաստակել է 37 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: