Միլանի «Ինտերը» հունվարին փորձել է ձեռք բերել սկզբունքային մրցակից «Միլանի» կիսապաշտպան Ֆրենկ Կեսիեին:
Calicomercato-ի հաղորդմամբ, ֆուտբոլիստին անձամբ իր թիմում ցանկացել է տեսնել Անտոնիո Կոնտեն: Բանակցությունները երկար շարունակվել են, առաջարկվել է նաև խաղացողների փոխանակություն, սակայն «Միլանը» չի համաձայնվել:
Կեսիեն «Միլան» է տեղափոխվել 2017 թ-ին: Այս մրցաշրջանում Կեսիեն մասնակցել է Ա սերիայի 19 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ: