Բասկետբոլի Եվրալիգայում մեկնարկեց 34-րդ տուրը:
Կանոնավոր առաջնության առաջատար «Անադոլու Էֆեսը» հերթական հաղթանակը տոնեց: Առաջատարն այս անգամ 96-91 հաշվով հաղթեց «Ժալգրիսին»: Հայաստանի հավաքականի անդամ Բրայան Դանթսթոնը շարունակում է ապաքինվել վնասվածքից: Դժվարին հաղթանակ տոնեց Մադրիդի «Ռեալը»: Արքայական թիմը 103-97 հաշվով առավելության հասավ «Ալբա Բեռլինի» նկատմամբ: Հունական «Օլիմպիակոսը» 72-59 հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին, իսկ «Բասկոնիան» 79-65 հաշվով պարտության մատնեց «Լիոնին:
Առաջատարը «Անադոլու Էֆեսն է»: Այս տուրում տարած հաղթանակի շնորհիվ երկրորդ հորիզոնական բարձրացավ Մադրիդի «Ռեալը», բայց «Բարսելոնան» դեռ այս տուրում խաղ ունի անցկացնելու: Կապտանռնագույնների մրցակիցը «Միլանն» է: Մյուս խաղերում կմրցեն «Խիմկին» ու «Ցրվենա Զվեզդան», «Ֆեներբախչեն» ու «Մաքքաբի Թել Ավիվը», «Բավարիան» ու «Վալենսիան», «Պանատինաիկոսն» ու «Զենիթը»: