Դորտմունդի «Բորուսիան» հետևում է իր նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Իսակի ելույթներին, ով հանդես է գալիս «Ռեալ Սոսիեդադում»։ Այս մասին հաղորդում է Bild-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ դորտմունդցիները ունեն նրա տրանսֆերը հետ գնելու իրավունք 30 միլիոն եվրոյով։
Այնպես որ, եթե 20-ամյա ֆուտբոլիստի համար «Սոսիեդադը» առաջարկ ստանա, այդ մասին պետք է տեղեկացնի Դորտմունդի «Բորուսիային»։
Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Իսակը մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 6 գոլի հեղինակ։