Ֆրանսիական «Բորդոն» նոր պայմանագիր է կնքել Ջիմի Բրիյանի հետ, տեղեկացնում է Sky Sports-ը:
34-ամյա հարձակվողի նոր պայմանգիրը գործելու է մինչև 2022 թվականը: Նախկինը ավարտվում էր այս տարի:
Ֆրանսիայի այս առաջնությունում Բրիյանը մասնակցել է 20 հանդիպման և դարձել 6 գոլի հեղինակ:
Հիշեցնենք, որ Բրիյանը 2018-ին էր «Գենգամից» տեղափոխվել իր ներկայիս ակումբ: