Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում Բիլբաոյի «Աթլետիկը» ընդունեց «Բարսելոնային»(1:0):
Հանդիպման առաջին խաղակեսը անցավ բավական լարված պայքարում:
Հյուրերի կազմում աչքի կարող էր ընկնել Լիոնել Մեսսին, ով մի քանի հրաշալի անցումներ կատարեց, որոնցից մեկից հետո, Անսու ֆատին չկարողացավ գրավել մրցակցի դարպասը:
Տանտերերի կազմում լավ տպավորություն էին թողնում՝ Իկեր Մունիայինը և Ռաուլ Գարսիան: Բացի այդ, «Աթլետիկը» կարողացավ գրավել «կապտանռնագույնների» դարպասը, բայց Ինյակի Վիլիամսը գոլը խփեց խաղից դուրս վիճակից:
Երկրորդ խաղակեսի 62-րդ րոպեին Գրիզմանը կարող էր գրավել «Աթլետիկի» դարպասը: Մեսսին աջ եզրից փոխանցում կատարեց Ռոբերտոյին, ով գնդակը հասցրեց Գրիզմանին, բայց ՍԻմոնը կարողացավ ֆիքսել գնդակը:
Գրիզմանը ևս մեկ հնարավորություն կորցրեց 70-րդ րոպեին, երբ Ռոբերտոն կրկին հրաշալի փոխանցում կատարեց ֆրանսիացուն, սակայն, Սիմոնը նորից փրկեց իր թիմին:
Սիմոնը շարունակեց իր «շոու ծրագիրը», երբ 88-րդ րոպեին հետ մղեց Մեսսիի մոտ տարածությունից կատարած հարվածը:
Այդուհանդերձ, «Աթլետիկը» հանդիպման 90-րդ րոպեին կարողացավ հաղթանակ կորզել: Գոլի հեղինակ դարձավ Ինյակի Վիլիամսը:
Այսպիսով, կիսաեզրափակիչ դուրս եկան ՝«Գրանադան», «Ռեալ Սոսեյդադը», «Միրանդեսը» և «Աթլետիկը»: