Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի շրջանակում կայացավ «Տոտենհեմ» — «Սաութհեմփթոն» հանդիպումը։
Հանդիպման հաշիվը բացվեց 12-րդ րոպեին։ Հյուրերի պաշտպան Ջեք Սթիֆենսը ինքնագոլ գրանցեց։ «Տոտենհեմն» առաջ անցավ հաշվի մեջ։ 34-րդ րոպեին Շեյն Լոնգը հավասարեցրեց հանդիպման հաշիվը։
Երկրորդ կեսում միջնամասում «Սաութհեմփթոնը» կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ։ 72-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Դենի Ինգսը։ Խաղավերջում «Տոտենհեմը» ոչ միայն հավասարեցրեց հանդիպման հաշիվը, այլ նաև կարողացավ հաղթանակ կորզել։ 78-րդ րոպեին աչքի ընկավ Լուկաս Մոուրան։ 87-րդ րոպեին Հյոն Սոն Մինը խփեց հաղթական գնդակը։
«Տոտենհեմը» հաղթեց 3-2 հաշվով ու դուրս եկավ գավաթի 1/8 եզրափակիչ։