ESPN-ի պնդմամբ, Միլանի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարիտնեսը չի տեղափոխվի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»:
Անգլիական գրանդի գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը ցանկանում է ամռանն առնվազն մեկ հարձակվող ձեռք բերել: Սուլշերը կենտրոնացել է Մարտինեսի տրանսֆերի շուրջ, բայց ներաձուրիների ղեկավարությունը տեղեկացրել է, որ Լաուտարոն ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»:
Ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 111 մլն եվրո: Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում Մարտինեսն անցկացրած 20 խաղում դարձել է 11 գոլի ու 4 արդյունավետ փոխանցման հեղինակ: