Grand Slam-ի մրցաշարերի 20-ակի հաղթող շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը պատմել է իսպանացի Ռաֆայել Նադալի հետ հարաբերությունների մասին.
«Ես Ռաֆային հիշում եմ, երբ նա ավելի երիտասարդ էր: Նա շատ համեստ էր: Ասում էր` «Ես համաձայն եմ այն ամենի հետ, ինչը կցանկանա Ռոջերը»:
Բայց հետո նրա մոտ շատ ուժեղ բնավորություն ձևավորվեց: Եվ, իհարկե, մեծ դեր խաղաց նաև մեր մրցակցությունը, երբ ամբողջ ժամանակ մենք կիսում էինք առաջին-երկրորդ տեղերը:
Հիմա մենք մեր կարիերայի եզրափակիչ փուլում ենք: Մենք տարբեր պատկերացումներ ունենք կյանքի մասին, բայց շատ ենք հարգում իրար: Անկախ իմ բոլոր ռեկորդներից, որոնք նա պատրաստվում է գերազանցել, մենք ուրախ ենք մեկս մյուսի համար»,- Ֆեդերերի խոսքերն է փոխանցում Sport24.co.za-ը:
Վաղը` փետրվարի 7-ին, Ֆեդերերն ու Նադալը ցուցադրական խաղ կանցկացնեն Քեյփթաունում: