EL Chiringuito TV-ի պնդմամբ, «Բարսելոնայի» առաջատար Լեո Մեսսին ցանկանում է, որպեսզի ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեուն լքի զբաղեցրած պաշտոնը, իսկ գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվի նախկին ակումբակից Խավին:
Նախկինում Մեսսին դժգոհություն էր հայտնել նաև ակումբի սպորտային տնօրեն Էրիկ Աբիդալի հայտարարությունների վերաբերյալ: Աբիդալը ասել էր, որ թիմի ֆուտբոլիստները Վալվերդեի գլխավորությամբ մինչև վերջ չէին ցուցադրում իրենց կարողությունները, իսկ Մեսսին Աբիդալին առաջարկել էր տալ անուններ:
Արդյունքում, գործին խառնվել էր Բարտոմեուն: Վերջինս լսել էր 2 կողմին, որոշել էր չհեռացնել Աբիդալին: