Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կական կարծիք է հայտնել, որ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կարող է այս տարի արժանանալ «Ոսկե Գնդակ» մրցանակին.
«Արդյոք կկարողանա՞ Նեյմարը կրկնել իմ նվաճումն այս տարի. այո, կարծում եմ` կարող է:Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, դրանում ոչ մի կասկած չկա: Այն, ինչ հիմա նրան պետք է, թիմային տիտղոսներ նվաճելն ու այս նվաճումներից հիմնական կերտողներից մեկը լինելն է:
Եթե ՊՍԺ-ն հաղթի Չեմպիոնների լիգայում, ապա, ամենայն հավանականությամբ, Նեյմարը կստանա «Ոսկե Գնդակը»,- Կակայի խոսքերն է փոխանցում AFP-ն:
Հիշեցնենք` Կական 2007 թվականին է ստացել «Ոսկե Գնդակը»: Այս պահին նա վերջին բրազիլացին է, որը ստացել է ֆուտբոլի գլխավոր անհատական մրցանակը: