ՊՍԺ-ի պաշտպան Տոմա Մենիեն խոսել է Էրլինգ Հոլանդի մասին ՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բորուսիայի» հետ դիմակայության նախօրեին․
«Վախենո՞ւմ եմ արդյոք Հոլանդից: Ես նրան նույնիսկ չեմ էլ ճանաչում: Նա հիանալի վիճակագրություն ունի, «Բորուսիայում» անհավանական քանակի գոլեր է խփում: Այնուամենայնիվ, նրանք շատ գոլեր են նաև բաց թողնում:
Թղթի վրա ՊՍԺ-ն ի վիճակի է հաղթել ցանկացած թիմի: Ամեն ինչ կախված է մեզանից»,-մեջբերում է Մենյեին Goal-ը: