Ֆրանսիական «Լիլի» բրազիլացի պաշտպան Գաբրիելը հայտնվել է Լոնդոնի «Արսենալի» ուշադրության կենտրոնում, տեղեկացնում է Mirror-ը:
Հաղորդվում է, որ 22-ամյա ֆուտբոլիստը կարող է այս ամռանը համալրել «Արսենալի» կազմը:
Ֆրանսիական ակումբը 30 միլիոն ֆունտ է պահանջում իր պաշտպանի համար: Բրազիլացու ծառայություններով հետաքրքրված է նաև լոնդոնյան մյուս ակումբը՝ «Չելսին»:
Հավելենք, որ Ֆրանսիայի այս առաջնությունում Գաբրիելը մասնակցել է 20 հանդիպման և դարձել ՝ 1 գոլի հեղինակ: