«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը շնորհավորել է Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին ծննդյան 35-ամյակի կապակցությամբ։
«Կրիշտիանու՛, շնորհավորում եմ։ Շնորհակալ եմ ամեն ինչի համար, ինչ դու արել ես իմ և ՄՅՈւ-ի համար։
Դու մեծագույն խաղացող ես, ու, որն ամենակարևորն է, մեծագույն մարդ»,-Ֆերգյուսոնի խոսքերն է մեջբերում Record-ը։
Ռոնալդուն Ֆերգյուսոնի գլխավորությամբ հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում» 2003-ից 2009 թվականների ընթացքում։