Ղազախական Sports.kz պարբերականը կազմել է ՂՊԼ-ի թոփ-5 հունվարյան տրանսֆերները, որում ընդգրկել է նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանի` «Կայսարից» «Աստանա» տեղափոխությունը:
Sports.kz-ի վարկածով Բարսեղյանի տեղափոխությունը լավագույն երկրորդն է ցանկում: Առաջին տեղում Լեհաստանի հավաքականի կիսապաշտպան Յացեկ Գուրալսկին է, որը համալրել է «Կայրաթը».
«Տիգրանն օրինակ է արտասահմանցի խաղացողի, որն ամբողջովին ադապտացվել է Ղազախստանի առաջնությունը: Ավելին, նոր մրցաշրջանից նա, որպես Հայաստանի քաղաքի, Ղազախստանում փաստացի կհավասարվի տեղի խաղացողներին ու կունենա նույն իրավունքները: Հավանաբար, եթե Մարին Տոմասովն «Աստանայում» չլիներ, Բարսեղյանը կարող էր պայքարել Գուրալսկու հետ այս վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականի համար: Սակայն նույնիսկ եթե Միխալ Բիլեկը Բարսեղյանին օգտագործի ոչ թե հարձակման աջ եզրում, այլ որևէ այլ դիրքում, միևնույն է` նա կոչնչացնի Ղազախստանի չեմպիոնի մրցակիցների պաշտպաններին»,- գրել է Sports.kz-ը: