Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը շնորհավորել է Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին՝ ծննդյան 35-ամյակի կապակցությամբ:
«Շնորհավորում եմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստին: Մենք քո մասին միայն լավն ենք հիշում»,-ասել է Պերեսը:
Ավելի վաղ Ռոնալդուն շնորհավորանքներ էր ստացել «Յուվենտուսից» ու Ալեքս Ֆերգյուսոնից: