Ղազախական «Տոբոլի» նախկին դարպասապահ Էմիլ Բալաևը դիմել է ակումբի երկրպագուներին` Instagram-ի իր էջում կատարած գրառմամբ.
«Մի քանի օր առաջ ես պաշտոնապես լքեցի «Տոբոլը»: Անցած տարի այդ ակումբն ու քաղաքն ինձ համար շատ հարազատ դարձան: «Տոբոլում» ես կարողացա բացվել, ընդգրկվել ղազախական լիգայի լավագույն դարպասապահների թվում: Ամենակարևորն այն է, որ ես նորամուտս նշեցի հավաքականում հենց «Տոբոլի» ֆուտբոլիստի կարգավիճակում:
Այս տարի ստիպված եղա հեռանալ «Տոբոլից»: Դեռ նախորդ մրցաշրջանում չէի էլ կարող մտածել, որ այլևս դաշտ դուրս չեմ հա որպես «Տոբոլի» ֆուտբոլիստ: Շնորհակալություն եմ հայտնում ակումբի ղեկավարությանը ըմբռնման համար, ու նաև նրա համար, որ մտան իմ դրության մեջ և թույլ տվեցին հեռանալ»,- գրել է 25-ամյա ֆուտբոլիստը:
Հիշեցնենք` Բալաևի հայրն ավելի վաղ հայտնել էր, որ եթե Էմիլին նույնիսկ 1 մլն տային, նա չէր մնա «Տոբոլում»`հայազգի մասնագետ Գրիգորի Բաբայանի ղեկավարությամբ, քանի որ իրենք «պատիվ ունեն»: