ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան կիսվել է իր կարծիքով Ֆրանսիայի առաջնության մակարդակի վերաբերյալ ՝ հավաստիացնելով, որ Լիգա 1-ը ուժեղացել է վերջին տարիներին․
«Առաջնությունը շատ է փոխվել: Կարծում եմ՝ այստեղ մրցակցությունը տարեցտարի ավելի ուժեղ է դառնում: Հաղթելը գնալով բարդանում է:
Շատերը կարծում են, որ Ֆրանսիայի առաջնությունը ավելի թույլ է, քան մյուսները, բայց նայեք այլ լիգաներին, նայեք Պրեմիեր լիգային: «Լիվերպուլը» մնացածից առաջ է 20 միավորով, և երբ ՊՍԺ-ն անցնում է այդպիսի արդյունքի, արդյո՞ք սա նշանակում է, որ մեր մրցաշարը թույլ է: Այո, ավելի քիչ աստղային անուններ կան, բայց լիգան իսկապես մրցունակ է», — արգենտինացու խոսքերը մեջբերում է LFP-ն: