2020 թ. ապրիլի 18-ից 23-ը Հայաստանում չորրորդ տարին անընդմեջ կանցկացվի Զարգացման մրցաշար, որին կմասնակցեն Մ-14 և Մ-15 տարիքային թիմերից բաղկացած 4-ական հավաքական:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Հայաստանի Մ-15 հավաքականի մրցակիցները կլինեն Քաթարի, Բելառուսի և Չեռնոգորիայի հավաքականները:
Հայաստանի Մ-14 հավաքականը կմրցի Բելառուսի, Քաթարի և Ղրղզստանի հավաքականների հետ:
Մրցաշարի հանդիպումները տեղի կունենան ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: