Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Իսպանիայի արքայական գավաթի խաղարկության «Ռեալ Սոսիեդադի» դեմ հանդիպման նախօրեին պատասխանել է լրագրողների հարցերին։
««Բարսելոնայի» ճգնաժա՞մը։ Չեմ պատրաստվում խոսել այդ մասին, մեկնաբանել այլ թիմերում տեղի ունեցող իրադարձությունները։ «Բարսելոնան» մրցակցելու է մշտապես, մինչև մրցաշրջանի ավարտը նրանք պայքարելու են։ Լավ թիմերը այդպես են անում։
Մենք պետք է շարունակենք աշխատել նույն ոգով, որովհետև մենք դեռևս ոչինչ չենք հաղթել։ Դու կարող ես ուրախ լինել այն ժամանակ, երբ ինչ-որ բան հաղթել ես։
Վաղվա խաղը ասես եզրափակիչ լինի, այլ ոչ թե քառորդ եզրափակիչ, քանի որ մեկ խաղով է։ Նրանք ոչինչ մեզ չեն տա հեշտությամբ»,-Զիդանի խոսքերն է մեջբերում Marca-ն։
«Ռեալ Մադրիդ» — «Ռեալ Սոսիեդադ» հանդիպումը կկայանա վաղը՝ 22։00-ին։