«Վալենսիայի» ֆուտբոլիստները Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակչում պարտվեցին «Գրանադային»: Խաղը ավարտվեց 2:1 հաշվով ՝ հօգուտ տանտերերի: Հաղթողներից դուբլի հեղինակ դարձավ Ռոբերտո Սոլդադոն ՝ 94-րդ րոպեին խփելով հաղթական գոլը 11 մետրանոցից: Առաջին խաղակեսի ավարտին «Վալենսիայի» կազմում գոլի հեղինակ դարձավ Ռոդրիգոն: