Իտալական «Բրեշիայի» գլխավոր մարզիչ Էուջենիո Կորինին կրկին հեռացվեց իր պաշտոնից, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Հաղորդվում է, որ թիմը կգլխավորի Դիեգո Լոպեսը, ով նախկինում ընդգրկված էր Կորինիի մարզչական շտաբում:
Հիշեցնենք, որ անցած նոյեմբերին Կորինին արդեն հեռացվել էր իր զբաղեցրած պաշտոնից, բայց մեկ ամիս անց վերադարձել էր «Բրեշիա»:
Թիմը անհաջող է հանդես գալիս Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում՝ զբաղեցնելով վերջին հորիզոնականը: «Բրեշիան» ընդամենը 2 միավոր է վաստակել: