Արգենտինական «Բոկա Խունիորսի» երիտասարդ պաշտպան Սանտյագո Ռամոսը կարիերան շարունակելու է «Բարսելոնայում», տեղեկացնում է Sport.es-ը:
18-ամյա ֆուտբոլիստը 3 տարվա պայմանգիր է կնքել՝ 2-ով երկարաձգելու հնարավորությամբ:
Նշվում է, որ Ռամոսի հրաժարագինը կազմելու է 60 միլիոն եվրո: Եթե արգենտինացին կարողանա ամրապնդվել հիմնական թիմի կազմում այն կկազմի 100 միլիոն եվրո:
Հավելենք, որ անցած մրցաշրջանը Ռամոսը անցկացրել է Արգենտինայի երկրորդ դիվիզիոնում: