«Բարսելոնան» կարող է թույլտվություն ստանալ գնելու նոր հարձակվողի՝ չնայած նրան, որ տրանսֆերային պատուհանը այս պահին փակ է։
Կատալոնական ակումբը նման տրանսֆերի հնարավորություն կարող է ստանալ այն պատճառով, քանի որ թիմի հարձակվողներից երկուսը՝ Լուիս Սուարեսն ու Ուսման Դեմբելեն վնասվածքներ ունեն։ Այս մասին գրում է Marca-ն։
Սակայն, համաձայն Իսպանիայի ֆուտբոլի արքայական ֆեդերացիայի օրենքների՝ «Բարսելոնան» կարող է հարձակվողի գնել միայն իսպանական լիգաներից։
Հիշեցնենք, որ Սուարեսը շարքից դուրս է մնացել մինչև մայիս, իսկ Դեմբելեի վերականգնման ժամկետները դեռևս հայտնի չեն։ Ավելի վաղ «կապտանռնագույնների» ղեկավարությունը հետաքրքրվում էր Ռոդրիգոյի («Վալենսիա»), Պիեր-Էմերիկ Օբամեյանգի («Արսենալ») և Լաուտարո Մարտինեսի («Ինտեր») ծառայություններով։