Անգլիական «Ուոթֆորդի» նախկին պաշտպան Սեբաստիան Պրյոդլը տեղափոխվեց Ա Սերիան ներկայացնող «Ուդինեզե», հաղորդում է Calcio Italia-ն:
32-ամյա պաշտպանը վերջերս խզեց պայմանագիրը անգլիական ակումբի հետ և ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց Ֆրիուլին ներկայացնող ակումբ:
Նշվում է, որ «Ուդինեզեի» հետ պայմանագիրը գործելու է մինչև 2021 թվականը:
Հավելենք, որ Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում Պրյոդլը մասնակցել է 1 հանդիպման: