Ինչպես հայտնի է, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր՝ փետրվարի 4-ին, բերման է ենթարկվել:
Հայրապետյանն ազատ է արձակվել և հայտնել է, որ բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով:
Լրագրողների հարցին՝ արդյոք իր մոտ զենք-զինամթերք հայտնաբերվե՞լ է, Հայրապետյանը պատասխանել է, որ չի հայտնաբերվել․
«Ինձ մոտ կա 3 հատ օրինական զենք, թույլտվությունն էլ գրպանումս դրած է։ 3 օրինական զենք ունեցող մարդը երբեք անօրինական զենք-զինամթերք չի պահում․ հերթական շոուն է։ Երկուսը որսորդական զենքեր են, մեկը անձնական զենքն է՝ իմ անվտանգության համար, գիտեք, որ իմ վրա ժամանակին մահափորձ է կատարվել»։
Հիշեցնենք, որ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի անվան հետ կապված յուրացման դեպքով ՀՀ ոստիկանության 6-րդ վարչությունում քրգործ էր հարուցվել։ Ֆուտբոլային գերատեսչության նախկին ղեկավարն այսօր լրագորողների հարցին ի պատասխան նշել է․ «Շուտով կպարզվի, թե ֆուտբոլի ֆեդերացիան ինձ ինչքան է պարտք»: