Մադրիդի «Ռեալը» ուշադրությամբ հետևում է Կիլիան Մբապեի և ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի շուրջ զարգացող իրադարձություններին։
Ինչպես տեղեկացնում է Sportsmole.co.uk-ն, «արքայական» ակումբը մտադիր է 250 միլիոն ֆունտ ստերլինգ վճարել Կիլիան Մբապեին գնելու համար։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալը» 2020-ի ամռանը ցանկանում է գնել ֆրանսիացի ֆուտբոլիստին։
Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեն և Թոմաս Տուխելը որոշակի տարաձայնություններ ունեն։
Ավելի վաղ Կիլիան Մբապեն Ինսթագրամում հավանել էր «արքայական» ակումբի մի քանի ֆուտբոլիստների հրապարակումներ, որոնք կապված են եղել Մադրիդի «Աթլետիկոյի» նկատմամբ տարած հաղթանակի հետ։