«Բրայթոնի» հարձակվող Յուրգեն Լոկադիան տեղափոխվեց ԱՄՆ:
26-ամյա հարձակվողին վարձակալել է «Ցինցինատի» ՖԱ-ն: Համաձայնագիրը նախատեսված է 6 ամսով: Ակումբը վարձակալության ժամկետի ավարտից հետո հնարավորություն կունենա գնել ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը: Լոկադիան մրցաշրջանի առաջին կեսը վարձավճարով անցկացրել է «Հոֆենհայմում» և Բունդեսլիգայի 11 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ: