Իտալական «Միլանը» ցանկանում է իր կազմում տեսնել «ՌԲ Լայպցիգի» նախկին գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկին, հաղորդում է Bild-ը:
Նշվում է, որ կողմերի միջև բանակցությունները գտնվում են ավարտական փուլում: Գերմանացի մասնագետին վստահվելու է նաև թիմի տրանսֆերային քաղաքականությունը:
Հիշեցնենք, որ 61-ամյա մասնագետը այժմ աշխատում է «ՌԲ Լայպցիգի» համակարգում:
Հավելենք, որ այժմ միլանյան ակումբը գլխավորում է Ստեֆանո Պիոլին: