ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով։ Այդ մասին հայտնում է News.am-ը՝ հղում անելով ոստիկանության լրատվական ծառայությանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Քրեական ոստիկանության դիմակավորված ծառայողներն առանց պատշաճ հիմնավորման բերման են ենթարկել Ռուբեն Հայրապետյանին։